Թաիլանդի իրավապահ մարմինները Բանգկոկում պայթուցիկ սարք են հայտնաբերել ու վնասազերծել

Պայթուցիկ սարքը գտնվում էր մի շինարարի տանը:  Ոստիկանությունը ապաակտիվացրել է ռումբը, հայտնում են տեղի ոստիկանությունից, հաղորդում է ՌԻԱ նովոստին ՝ հղում անելով Reuters -ին: 

Պայթուցիկ սարքի ոչնչացման մասին հաղորդագրությունը հայտնվել է մեկ շաբաթ անց այն օրվանից, երբ Թաիլանդի մայրաքաղաքում տեղի էր ունեցել խոշոր ահաբեկչություն, որը խլել էր 20 մարդու կյանք: Հետաքննությունը պարզել է,  որ պայթյունն ահաբեկչական ակտ էր, սակայն ոստիկանությանն առայժմ չի հաջողվել գտնել մեղավորներին: Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար: