Պուտինն աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչն է, ու նրա համաշխարհային համբավը պայմանավորված է Ռուսաստանի անկախ քաղաքականությունով եւ սեփական խոստումները կատարելու վճռականությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով  «Իմաստների տարածք Կլյազմայում» երիտասարդական համաժողովում:

«Աշխարհի ամենահայտնի առաջնորդը Վլադիմիր Պուտինն է: Սա ոչ թե մերկապարանոց դատողություն է, այլ հասարակական կարծիքի բազմամյա հարցումների արդյունքների վրա հիմնված եզրակացություն: Դա հասկանում ես նաեւ,  երբ հաղորդակցվում ես արտասահմանյան լսարանի հետ: Եվ այս երեւույթը բացատրվում է անկախ քաղաքականության նկատմամբ առկա հարգանքով: Անկախ ասելով ՝ նկատի չունեմ «ինչպես կուզեմ, այդպես էլ կանեմ» մոտեցումը, այլ միջազգային իրավունքի պահպանումը,    «պայմանավորվել ենք՝ ուրեմն պետք է կատարել» սկզբունքը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը ՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը: