Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կտեղեկացնեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ եռակողմ բանակցությունների արդյունքներին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Ռուսաստանի նախագահի հետ մենք այդ մասին կխոսենք հեռախոսով, բայց ես չեմ բացառում նաեւ քառակողմ հանդիպումը ("նորմանդական քառյակի" երկրների առաջնորդների – խմբ.)», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

ԳԴՀ-ի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Նրանք քննարկել են Դոնբասում իրավիճակի սրումը: