Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ուլյուկաեւը հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը հասել է հատակին, բայց այդ վիճակը «փխրուն» է մնում:

«Երեւում է, որ մենք պառկած ենք ինչ-որ տեղ` հատակին կամ էլ` ինչպե՞ս կոչեմ այդ շարժումը: Մտածում եմ, որ հաստատ դեպի ներքեւ ենք գնալու, իսկ թե նկատելի աճ կունենաք, դժվար է ասել »,-հայտարարել է ռուս նախարարը լրագրողներին:

Ուլյուկաեւն անդրադարձել է նաեւ ռուբլու փոխարժեքի անկման թեմային: Ռուս նախարարը կարծում է, որ փոխարժեքի փոփոխականությունը կհանդարտվի, երբ «շուկաները շոշափեն նավթային գների նոր հավասարակշռությունը», բայց թե «երբ դա տեղի կունենա, ոչ ոք չի կարող իմանալ»: Մեկ օր առաջ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավարը հայտարարում էր, որ նավթի գինը հավասարակշռության կհասնի մի քանի ամսից, իսկ հավասարակշռված գինը կկազմի «մեկ բարելի դիմաց 50 դոլարից մի քիչ ավելի»:

Ինչպես նշում է PBK-ը, առաջին կիսամյակում Ռուսաստանի ազգային համախառն արդյունքը նվազել է 3,4%-ով, իսկ երկրորդ եռամսյակում` 4,6%-ով: