Սեպտեմբերի սկզբից Ռուսաստանում մի շարք արտադրողներ կբարձրացնեն ավտոմեքենաների գները։ Իրենց արտադրանքի գների աճի մասին դիլերներին արդեն նախազգուշացրել են Ford, Suzuki, Peugeot եւ Citroen ընկերությունները, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Այդ բրենդների մեքենաների գները կաճեն միջինը 5 տոկոսով։ Suzuki-ն տեղեկացրել է  գների մոտավորապես  6 տոկոսի աճի մասին։ Peugeot եւ Citroen-ը սեպտեմբերի 1-ից կթանկանան 30 հազարով կամ  մոտավորապես 3 տոկոսով։ «Վեդոմոստի» թերթը ՝ վկայակոչելով դիլերյան ընկերություններում իր աղբյուրներին, գրում է, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները սեպտեմբերի 15-ից  Ռուսաստանում կթանկանան 2-4 տոկոսով։

Շուկայի մասնակիցները նշում են, որ մոտ ապագայում պետք է ակնկալել ավտոմեքենաների գների  նոր թռիչքաձեւ բարձրացումների։