Ռուսաստանի Բանկը օգոստոսի 25-ին սահմանել է օգոստոսի 26-ի համար դոլարի փոխարժեքը, որը 70 ռուբլու մակարդակից ցածր է`  69,9461 ռուբլի, մինչ օգոստոսի  25-ին փոխարժեքը եղել էր  70,70465 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը ևս իջեցվել է  81,7248-ից մինչև   80,7248 ռուբլի:

Օգոստոսի 25-ի առք ու վաճառքի ընթացքում եվրոյի փոխարժեքը մի քանի անգամ մոտեցել է 80 դոլարի նիշին, իսկ դոլարն իջել է մինչև 70,8  ռուբլի:

Օգոստոսի 25-ին համաշխարհային շուկաների անկումը ցույց է տվել, որ « սև երկուշաբթիի» փլուզումը կշարունակվի միայն ասիական շուկաներում: