Hilton հյուրանոցների ցանցի ծառայություններից վճարովի պոռնոալիքները կհանվեն: Ընկերությունում այս քայլը բացատրել են այցելուների ցանկությամբ:

Հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը նշել է, որ ամբողջ աշխարհում հյուրանոցների մեծ մասում այդ ալիքներն արդեն անջատել են, շուտով կանհետանան նաեւ ցանցի մյուս հյուրանոցներից: Այս մասին գրել է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Mirror-ին:

Hilton ցանցը 1919 թվականին հիմնադրել է Քոնրադ Հիլթոնը: 2007-ին այն 26.7 մլրդ դոլարով գնել է Blackstone ներդրումային հիմնադրամը: Ներկայում Hilton Hotels & Resorts-ը պատկանում է Hilton Worldwide կորպորացիային: Ցանցի հյուրանոցների ընդհանուր թիվը գերազանցում է 4 հազարը: