Արագածոտնի մարզում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան ողբերգական վթարի ենթարկված` Ծաղկաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Զաքար Սահակյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծաղկաշենի գյուղապետ Խալաթ Ոսկանյանը:
Զաքար Սահակյանը ունի 2 երեխա` տղա ու աղջիկ, աղջիկը վթարի ժամանակ մահացել է:
«Այս պահին հիվանդանոցում ենք, բժիշկները ասում են, որ վիճակը շատ ծանր է, վերակենդանացման բաժնում է: Հասարակ գյուղացի ընտանիք են, գյուղատնտեսությամբ են զբաղվում ու ապրում»,-ասաց գյուղապետը:
NEWS.am-ի տեղեկություններով, վթարի պահին Զաքար Ոսկանյանի կինը և տղան մեկ այլ մեքենայով կողքի գյուղից գնացել են նրանց հետևից:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան Ժամը 23:30-ի սահմանում, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին եւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: Վթարի հետեւանքով վարորդի 15-ամյա դուստրը տեղում մահացել է, իսկ հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի հանգամանքները պարզվում են:




























