Ուկրաինայի Օդեսայի մարզի ոստիկանության մամուլի խոսնակ է դարձել 28-ամյա Աննա Պանչեւան, որը նախկինում եղել է ֆոտոմոդել եւ Odessa fashion channel նորաձեության հեռուստաալիքի հաղորդավարուհին։

Ուկրաինական մամուլի փոխանցմամբ՝ նրա հորն է պատկանում Օդեսայում ամենահայտնի գիշերային ակումբներից մեկը, որտեղ նախկինում աշխատել է մոդելը։  Պանչեւան 5 տարի թոփ-մոդել է աշխատել եւ նկարահանվել տարբեր ամսագրերի համար։ Պանչեւայի մերկ լուսանկարները հայտնվել են նաեւ Maxim ամսագրում, գրում է Lifenews-ը։