Ներկայումս կատարվող քայլերը տանում են Արցախի ճանաչման: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Պատգամավորի խոսքով՝ Արցախի հարցի կարգավորման հեռանկարը կախված է մեր հետեւողականությունից:

«Պետք է գիտակցել, որ պատերազմը չի ավարտվել, սակայն մեր Զինված ուժերը կարողանում են կատարել իրենց առջեւ դրված պարտականությունները: Կգա մի ժամանակ, երբ բոլորը կգիտակցեն՝ այս տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն բանակցային ճանապարհով»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Նշենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության օրն է: