Այս տարի ջրահեղձման 6 դեպք է գրանցվել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը։

«Այս տարի ջրահեղձվողների թիվը 2-ով նվազել է: Երկու դեպքը է գրանցվել  Սևանում. մեկի դին մինչ օրս փրկարարներին չի հաջողվել գտնել»,-ասաց Արշակյանը:

Արսեն Արշակյանի խոսքով`  լողաշրջանի սեզոնին ստացվել է 26 ահազանգ, որից 14-ը գրանցվել է քաղաքացիների` մեքենաներով Սևանա լճում հայտնվելու հետևանքով։

Փրկարարական ուժերի վարչության պետն նաև տեղեկացրեց, որ այս տարի բարձր ջերմաստիճանով պայմանավորված հրդեհների թիվն ավելացել է: Արդյունքում  այրվել է 5232 խոտածածկ տարածք՝ մոտ 8141 հա և 3812 հա անտառային տարածք:

«Վերջին շրջանում խոստածածկ տարածքների հրդեհների թիվը նվազել է,  առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, բայց հրդեհների ավելացման վտանգ չկա»,-ասաց Արսեն Արշակյանը։

Արշակյանը նշեց, որ իրենք քաղաքացիներից ստանում են նաև զավեշտալի զանգեր, որոնց պետք է արձագանքեն, օրինակ` «կատուն ծառ է բարձրացել, հարկավոր է իջեցնել, լվացքի մեքենայի դուռը փակվել է, կգաք բացեք»: