Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։

«Ձեր հոգեւոր եւ լուսավորչական ջանքերով դուք մեծ ներդրում եք ունենում  ժողովուրդների ընկերության ամրապնդման եւ համագործակցության գործում»,- նշվում է շնորհավորանքի մեջ։ Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ այսուհետ էլ երկու ժողովուրդների միջեւ եղած պատմական եւ հոգեւոր կապերը կզարգանան ու կամրապնդվեն։