Ամերիկյան Վերմոնտ նահանգից նախկին հնագետ Նենսի Ուորներն իր սիրելի ըմպելիքը գարեջուրը, դոնդող է վերածում: Նորարարության գաղափարը կնոջ մոտ առաջացել է պատահաբար եւ սկզբում պարզապես հոբբի է եղել: Սակայն փորձերի արդյունքում այնպիսի համեղ խառնուրդ է ստացվել, որ հիմա Նենսի Ուորները շաբաթական 3.000 գարեջրային դոնդող է արտադրում:

Ըստ Kedem-ի, դոնդողը 8 տեսակի գարեջուր է ներառում եւ կազմված է միայն գարեջրից, շաքարավազից եւ պեկտինից (ցիտրուսի էքստրակտ, որն օգտագործվում է դոնդող ստանալու համար):

450 մլ ծավալով մեկ դոնդողում շուրջ 225 մլ գարեջուր կա, ընդ որում, պատրաստման ընթացքում ամբողջ սպիրտը գոլորշիանում է: Արտադրական հաջողությունն այնքան մեծ է, որ Նենսին այլեւս ոչնչով չի կարողանում զբաղվել: Նա պատրաստվում է հաջորդ տարեսկզբին հատուկ տարածք փոխադրվել՝ բիզնեսն ընդլայնելու համար: