Պայթյունի վտանգի պատճառով Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի մի քանի տերմինալներից մարդկանց տարհանել են: Այս մասին հաղորդում է տեղական KABC հեռուստաալիքը:

Տեղական ժամանակով 14:00-ի սահմաններում սահմաններում անհայտ անձը զանգահարել է ՀԴԲ եւ տեղեկացրել ռումբի մասին: Նա նշել է, թե այն տեղադրված է անվտանգության ծառայության միկրոավտոբուսում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, բոլոր ուղեւորներին տեղափոխել են օդանավակայանի վերին հարկեր:

Ըստ KUSI հեռուստաալիքի, դեպքի վայր ժամանած մասնագետները որեւէ պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: Ներկայում միջազգային օդանավակայանի բոլոր տերմինալների աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է: