Սեպտեմբերի 8-ին նշվում է Գրագիտության համաշխարհային օրը (International Literacy Day): Այն 1966 թվականին հիմնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1965 թվականի սեպտեմբերին Թեհրանում անցկացված «Անգրագիտության վերացմանն ուղղված կրթության նախարարների համաշխարհային համաժողովի» երաշխավորությամբ:
Այս օրվա գլխավոր նպատակն է ակտիվացնել գրագիտության տարածման ուղղությամբ հասարակական ջանքերը: Սակայն բոլորի՝ երեխաների, երիտասարդների եւ մեծահասակների համար գրագիտությունը դեռեւս ամբողջությամբ հասանելի չէ:
Ըստ Calend-ի, չնայած բազմաթիվ երկրների արձանագրած զգալի հաջողություններին, ավելի քան 860 մլն մեծահասակ դեռեւս անգրագետ է, իսկ աշխարհի ավելի քան 100 մլն երեխա դպրոց չի հաճախում: Բազմաթիվ երեխաներ, երիտասարդներ եւ մեծահասակներ չեն համապատասխանում կրթական ծրագրերի մակարդակին, որն անհրաժեշտ է նրանց գրագետ համարելու համար:





























