Վերջին երեք տարում Հայաստանում երկաթուղային ցանցը անհամեմատ անվտանգ է դարձել: Այս մասին Երեւանում  Երկաթուղային տրանսպորտով երթեւեկության անվտանգության հարցերով խորհրդի նիստում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Խորհդրակցությանը մասնակցում են ԱՊՀ ու Բալթյան մի շարք երկրների երկաթգծային աշխատակիցներ:

«Երբ 2012 թ. ես ստանձնեցի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարի պաշտոնը ՝ Հայաստանի ընդհանուր ճանապարհային տնտեսության 236 կմ-ը անբավարար գնահատական էր ստացել: Անցած տարի մեր բալանսում կար անբավարար ճանապարհների 6 կմ, իսկ այս տարի ՝ այս հարցը ամբողջովին լուծված է:

2009 թ. մենք գրանցել ենք գծերից դուրս գալու 96 դեպք, իսկ 2014 թ. ՝ ընդամենը 9 դեպք»,- հայտարարել է Ռեբեցը:

Վերջին երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հանրապետության ճանապարհներին փոխարինվել է 700 հազար փայտակոճ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ ՌԵՈՒ ԲԲԸ-ի դուստր ընկերությունը, 2008 թ. փետրվարից սկսած ստանձնել է հայկական երկաթուղիների կոնցեսիոնային կառավարումը ՝ 30 տարվա ժամկետով ու 10 տարի երկարաձգելու իրավունքով: