2016թ.-ից Հայաստանում գնացքների վերանորոգումը կարող է անցնել ISO արտոնագրմանը։ Այս մասին Երեւանում Երկաթուղային տրանսպորտով երթեւեկության անվտանգության հարցերով խորհրդի նիստում հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ»-ի անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Կոսարեւը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում շարժական կազմի սպասարկում իրականացնող սուբյեկտների արտոնագրումը կներառի նաեւ վերանորոգման տոխնոլոգիաների թույլտվության, ինչպես նաեւ անհրաժեշտ սարքավորումների եւ անձնակազմի ստուգումը։
Այս տարի ոլորտի կորպորատիվ արտոնագրումը զանգվածային կերպով գործարկվել է Ռուսաստանում, իսկ եկող տարի այն կտեղափոխվի նաեւ Հարավկովկասյան երկաթուղի։
«Այն հիմնված է ISO ընտանիքի ստանդարտների վրա եւ շատ ժամանակակից է։ Մեր օրենսդրությամբ արդեն ամրագրված է ապրանքների եւ ծառայությունների արտոնագրումը, իսկ անվտանգության կառավարման համակարգը այնտեղ կհայտնվի առաջին անգամ»,- նշել է Կոսարեւը։




























