Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայությունը զեկույց է հրապարակել. երջանկությունը կարելի է գնել:

Ծառայության աշխատակիցները 2011-2012 թվականներին Միացյալ Թագավորության բնակիչներին հետաքրքրվել են նրանց բարեկեցության մակարդակի, ինչպես նաեւ ինքնազգացողության եւ կյանքից բավարարվածության մասին: «Դրամ ունեցող մարդիկ ավելի պակաս մտահոգություն են զգում: Իսկ նրանք, ովքեր ֆինանսական դժվարություններ են ունենում, հաճախ ասում են, որ իրենց կյանքը չի հաջողվել»,- ասված է վիճակագրական ծառայության զեկույցում:

Պարզվել է նաեւ, որ տարբեր ծախսերը տարբեր զգացողություններ են առաջացնում: Օրինակ՝ գաջեթները, արժեքավոր հավաքածուները, կահույքը, արվեստի գործերն անվտանգության եւ երջանկության զգացում են պարգեւում: Մինչդեռ խոշոր ակտիվները, օրինակ՝ անշարժ գույքը, այդ թվում՝ արտերկրում, ավտոմեքենան կամ խոշոր խնայողությունները չեն ավելացնում մարդու երջանկության մակարդակը:

Փաստորեն, մարդուն երջանկացնում են այն գնումները, որոնք այնքան էլ անհրաժեշտ չեն: