Մանկական «Նոր ալիք» մրցությում հայկական «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը, որը մրցույթի առաջին տեղը կիսել է ուկրաինացի Վիկտորիա Պետրիկի հետ` 13-15 տարեկանների խմբում, արդեն վերադարձել են Հայաստան։ Օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեխաները նշեցին, որ իբրեւ մրցանակ նրանք ստացել են բարձրախոս եւ ձայնագրման մինի-ստուդիա։ Բազմաթիվ առաջարկություններ ու հրավերներ են եղել տարբեր համերգների մասնակցելու։
«Ռազմիկ եւ ընկերներ» խմբի հետ «Նոր ալիք» մրցույթին մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից, Իտալիայից եւ Չինաստանից:
Խմբի պրոդյուսերը նշեց, որ փոքրիկ երգիչներին շատ լավ են ընդունել։ Հնարավոր է, որ մինչեւ մյուս տարի նրանք ձայնասկավառակ թողարկեն։ «Ռազմիկ եւ ընկերներ» խմբի պրոդյուսերը հույս հայտնեց, որ խումբը չի ցրվի։
Ի դեպ, փոքրիկները, բացի երգելուց եւ նվագելուց, ունեն նաեւ հոբբիներ։ Օրինակ՝ Ռոբերտ Սիմոնյանը հարվածային գործիքներ է նվագում, Ռազմիկը կոպեկներ է հավաքում, Դավիթն էլ յոգայով է պարապում, Ստեփանը բրեյք-դանսով է զբաղվում ու կիթառ նվագում։


























