Քեմբրիջի դքսուհի Քեթրինը այցելել է կանանց բանտ, հայտնում է The Daily Express-ը։ Արքայազն Վիլյամի 33-ամյա կինը այցելել է Սուրեի HMP Send ուղղիչ գաղութը, որտեղ ծանոթացել է բանտարկյալների կախվածության բուժման ծրագրի աշխատանքներին։
Կախվածություն ունեցող բանտարկյալներին հասարակություն վերադարձնելու ծրագիրը գործում է Բրիտանիայի 26 բանտերում, սակայն Send բանտը միակն է, որտեղ այն ընթանում է 12 փուլով եւ ուղղված է թմրամոլների եւ ալկոհոլային կախվածություն ունեցողների բուժմանը։
Դքսուհու այցը տեւել է 2 ժամ։ Նա հանդիպել է նախկին եւ ներկայիս բանտարկյալների հետ, որոնց այդ բուժումը օգնել է վերադառնալ նորմալ կյանք, փոխանցում է Gazeta-ն։





























