Հոնկոնգի լողափին առավոտյան ու երեկոյան կարելի է տեսնել աղջիկների ու կանանց, որոնք նայում են արեւի: Նրանք նոր դիետայի հետնորդներն են, որոնք փորձում են սնունդը փոխարինել արեւային էներգիայով: Արեւային դիետայի նպատակն է նվազեցնել ախորժակը, ազատվել էմոցիոնալ շատակերությունից ու բնական ճանապարհով նվազեցնել քաշը ՝ առաց կողմնակի էֆեկտների, հայտնում է Kedem- ը:
Ախորժակը նվազեցնելու նպատակով պահանջվում է առնվազն 9 ամիս ամեն օր լուսաբացին, 10 ական վայրկյան նայել արեւին՝ անհրաժեշտության դեպքում արքերը պաշտպանելով ակնոցով: Շատ աղջիկների խոսքերով, արեւն իրոք օգնել է իրենց ազատվել քաղցրավենիքի նկատմամբ թուլությունից, անցնել առողջ սննդի ու ազատվել ավելորդ քաշից: Բժիշկները չեն խրախուսում հոնկոնգյան աղջիկների նոր նախասիրությունը, սակայն չեն կարող ժխտել, որ արեւն օգնում է առողջ կենսակերպին. չէ՞ որ աղջիկները ստիպված են ամեն օր մինչեւ արեւածագ արթնանալ ու լողափ գնալ:




























