Դալայ լաման ամերիկացի բժիշկների խորհրդով հրաժարվել է հոկտեմբերին կայանալիք պաշտոնական միջոցառումներին մասնակցելուց։

80-ամյա Դալայ լամային տեղափոխել են Նյու Յորքի նահանգի Ռոչեսթեր քաղաքի Մայոյի հիվանդանոց՝ պլանային բուժզննման համար։ Բժիշկները Նորին Գերազանցությանը խորհուրդ են տվել մի քանի շաբաթ հանգստանալ։

Մենք խորապես ցավում ենք այդ որոշմամբ պայմանավորված անհարմարությունների համար եւ  ներողություն ենք խնդրում այդ այցելությունների կազմակերպիչներից, հայտնում է Lenta.ru-ն։

Հոկտեմբերին Դալայ լաման պետք է ելույթ ունենար Կոլորադոյի համալսարանում եւ մասնակցեր Սոլթ Լեյք Սիթիում եւ Ֆիլադելֆիայում կայանալիք միջոցառումներին։