Դեռահասության տարիքն ամենավառ տպավորություններն ու հիշողություններն է թողնում մարդկանց մեծ մասի վրա: Ընդ որում, հիշվում են ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իրադարձությունները:
Հետազոտողները հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայի 35 տարեկանից բարձր բնակիչների շրջանում: Պարզվել է, որ կյանքի առաջին տարիները գրեթե ոչ ոք չի կարող հիշել: Դրանց հետեւում են մանկության տարիները՝ լղոզված հիշողություններով: Փոխարենը հարցման մասնակիցները հստակ նկարագրել են պատանեկությունը՝ այն համարելով անհատի ձեւավորման համար ամենից նշանակալի տարիքը:
Ըստ MedVesti-ի, պատանեկության տարիներին մարդու ուղեղը չափազանց զգայուն է բոլոր փոփոխությունների, զգացողությունների, նոր փորձառության եւ գիտելիքների հանդեպ: Այդ պատճառով էլ մասնագետները կարծում են, որ դեռահաս տարիքում են ձեւավորվում մարդու երաժշտական ճաշակը, ֆիլմերի եւ գրքերի նախընտրությունները:




























