Կանադայի խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ Telus-ը, հայտարարել է Android 6.0 Marshmallow-ի թողարկման ժամկետը: Օպերատորի կայքը տեղեկացնում է, որ Google-ի օպերացիոն համակարգի նոր տարբերակը հասանելի կլինի 2015 թվականի հոկտեմբերի 5-ից:
Google ընկերությունն Android 6.0 Marshmallow-ն ներկայացրել է 2015-ի մայիսի 28-ին կայացած համաժողովի ժամանակ: Համակարգի նոր գործառույթների թվում են մատնահետքի միջոցով ապարգելափակման հնարավորությունը, բազմապատուհան ռեժիմը, տվյալների պահուստային պատճենումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով MobileSyrup-ին:





























