Կանադական Յորքի համալսարանի գիտնականները հրապարակել են իրենց հետազոտության արդյունքներն այն մասին, թե տարբեր սերնդի ներկայացուցիչների շրջանում ինչպես են տարբերվում սննդակարգն ու մարզումները: Zdorowiye-ի փոխանցմամբ, այդ ռեժիմներին հետեւելը մարդուն թույլ կտա լավ կազմվածք ունենալ եւ խուսափել ավելորդ քաշից:
Հետազոտության արդյունքների համաձայն, 25 տարեկանում պետք է ավելի քիչ ուտել եւ ֆիզիկապես ավելի ակտիվ լինել: Սակայն, նույն հետազոտության համաձայն, ավելորդ ճարպերի կուտակման վրա կարող են ազդել ոչ միայն դիետայի եւ սպորտի համադրությունը:
Օրինակ՝ նույն քանակությամբ միեւնույն սնունդը 2008 թվականին օգտագործած մարդիկ 10%-ով ավելի շատ քաշ են ունեցել, քան 1971 թվականին: Նույն պատկերն է նաեւ ֆիզիկական ակտիվության պարագայում: Ֆիզիկական միեւնույն ծանրաբեռնվածության պարագայում 2006 թվականին մարդիկ ավելի ծանր են եղել, քան 1988 թվականի բնակիչները:
Հետազոտության հեղինակների խոսքով, պատճառը տարբեր ժամանակաշրջանում մարդկանց կենսակերպի, կյանքի ռիթմի, շրջակա միջավայրի, գենետիկայի եւ այլ գործոնների տարբերությունն է:





























