Լոնդոնյան WingsEggs ռեստորանն այն մարդկանց համար է, որոնք հոգ են տանում իրենց սննդակարգում մեծ քանակությամբ սպիտակուցների առկայության մասին: Այստեղ, բացի հավի թեւիկներից եւ սովորական հավկիթից, կարելի է նաեւ ջայլամի խաշած ձու համտեսել: Հայտնի է, որ ջայլամի 1 ձուն կարող է փոխարինել 24 հավի ձվի, այդ պատճառով ոչ բոլորը կարող են այդպիսի նախաճաշ պատվիրել:
Ըստ Kedem-ի, ջայլամի ձվից ձվածեղը 85 դոլար արժե, իսկ գուրմանները, որոնք կցանկանան ավստրալական էմուի ձու համտեսել, ստիպված կլինեն 171 դոլար ծախսել: Էմուի ձուն աֆրիկյան ջայլամի ձվից ավելի փոքր է, վառ կապույտ է, դարչնագույն կամ սեւ:
Պայմանը մեկն է. ջայլամի ձուն պետք է պատվիրել առնվազն 2 օր առաջ:




























