Միայնակ մարդիկ հաճախ մեկուսացնում են իրենց սոցիալական շփումից, քանի որ վախենում են ընկերների ու անծանոթ մարդկանց մերժումից։ Արդյունքում ստացվում է արատավոր փակ շրջան։
Չիկագոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ խնդիրը միայնակ մարդկանց ուղեղի յուրահատկությունների մեջ է։ Մասնագետները երկու հետազոտություն են իրականացրել։ Առաջինին մասնակցել է 38 միայնակ մարդ եւ 32 կամավոր, որոնք միայնակ չեն եղել։ Մասնակիցներին ցույց են տվել տարբեր գույներով տպված բառեր։ Կամավորներին խնդրել են ոչ թե արտասանել բառը, այլ բարձրաձայնել դրանց գույնը։ Միաժամանակ, գիտնականները հետեւել են մասնակիցների ուղեղի ակտիվությանը, գրում է The Daily Mail-ը։
Բառերի 25 տոկոսը եղել է սոցիալական եւ դրական (օրինակ՝ «երեկույթ»), եւս 25 տոկոսը՝ սոցիալական եւ բացասական (օրինակ՝ «միայնակ»)։ Մնացած կապ չեն ունեցել հասարակական կյանքի հետ։ Դրանց 25 տոկոսը եղել է դրական, եւս 25 տոկոսը՝ բացասական հաղորդում է MedDaily-ն։
Գիտնականների խոսքով, միայնակ մարդկանց ուղեղում բացասական սոցիալական բառերի դեպքում միանում է միկրովիճակը, որը նրանց ծայրահեղ զգոն է դարձնում։ Բացի այդ, միայնակ մարդիկ տարբերակել են սոցիալական եւ ոչ սոցիալական բացասական բառերը։ Ըստ ամենայնի, միայնակ մարդիկ բացասականի վրա են շեշտը դնում։
Երկրորդ հետազոտությանը մասնակցել է 19 մարդ, որոնցից 10-ը միայնակ են եղել։ Մասնակիցներին ցույց են տվել 28 լուսանկարներ (7 ոցիալական եւ դրական, 7 ոչ սոցիալական եւ դրական, 7 սոցիալական եւ բացասական եւ 7 ոչ սոցիալական եւ բացասական)։ Սքանավորելով կամավորների ուղեղը, հետազոտողները հայնտաբերել են, որ միայնակ մասնակիցները սոցիալական վտանգին ավելի արագ են արձագանքել, քան ոչ սոցիալական վտանգին։
Մասնագետները 4 քայլից բաղկացած հասարակ մեթոդ են առաջարկում, որը կօգնի ազատվել խրոնիկ միայնությունից։ Նախ պետք է ընդունել հասարակական միջոցառումների հրավերները, պետք է այլ մարդկանց հետ շփման օրացույց կազմել, պետք է շփվել նրանց հետ, որոնք ունեն նմանատիպ հետաքրքրությունները, եւ վերջապես, գիտնականները խորհուրդ են տալիս սոցիալական շփումից միայն դրական ակնկալիք ունենալ։




























