Մթերքի կալորիականության մասին տեղեկությունն օգնում է ավելի քիչ ուտել, ընդ որում, ավելորդ քանակությամբ ուտելուց փրկում են ոչ միայն թվերը, այլեւ պատկերները: Քարնեգի Մելոնի համալսարանի հետազոտողները փորձել են պարզել, թե մարդիկ ինչպես են արձագանքում կալորիականության մասին լուսակրի կանաչ, դեղին եւ կարմիր ազդանշանի տեսքով պատկերների տեղեկությանը:

Ըստ Zee News-ի, հետազոտության ընթացքում երկու մեթոդի շնորհիվ էլ (թվերի եւ պատկերների) կամավորները 10%-ով ավելի պակաս կալորիականությամբ մթերք են ընտրել: Մասնագետների խոսքով, ոչ բոլորն էլ հասկանում կալորիականության մասին թվային ցուցանիշներից: Այդ պատճառով, պատկերները նրանց համար լավագույն լուծումն են:

Ի դեպ, Բիմինգեմի համալսարանի մասնագետները վստահ են. մթերքների պիտակները մարդկանց խանգարում են ճիշտ սնվել: MedDaily-ի փոխանցմամբ, պիտակների վրա շատ ավելորդ տեղեկատվություն կա: Մթերքի մասին առանձին տեղեկություններ, մասնավորապես՝ դրա զանգվածի, ճարպերի, աղի, շաքարի եւ կալորիաների քանակության մասին, շփոթեցնում են մարդկանց: