Մասնագետները պնդում են, որ վնասակար սովորույթները կարող են խոչընդոտել մարդու մտավոր զարգացմանը: Իսկ դրանց թվում կարող են լինել սովորական ծուլությունն ու հեշտ ուղիներ փնտրելը:

Մարդու կտրուկ զարգացմանը կարող են վնասել նաեւ ամեն օր ստացվող միօրինակ տեղեկությունները: Փորձագետները խորհուրդ են տալիս ամեն օր միեւնույն ֆորումները կարդալու կամ միեւնույն հաղորդումները դիտելու փոխարեն ընդայնել հետաքրքրությունների շրջանակը:

Ըստ Informing-ի, մարդը կարող է սպանել մտավոր զարգացումը, եթե իր առջեւ նոր խնդիրներ եւ նպատակներ չի դնում: Գիտնականների կարծիքով, մարդը պետք է պարբերաբար նոր նպատակներ դնի իր առջեւ՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, եւ ձգտի հասնել դրանց: