Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են Կամչատկայի եւ Գրենլանդիայի սառցաշերտերից վերցված սառույցի նմուշները: Դրանց ուսումնասիրությունն օգնել է հասկանել, թե ինչպիսին է եղել կլիման վերջին 150 տարիներին:
Սառույցի նմուշներում օրգանական մասնիկների շնորհիվ գիտնականները պարզել են, որ դրանք հսկայական տարածություն են անցել՝ մինչեւ սառույցների վրա նստելը:
Բացի այդ, հետազոտությունը նաեւ ցույց կտա կանխատեսել, թե ինչպես կարող է կլիման փոխվել ապագայում:
Գիտնականների խոսքով, մոխրի եւ բուսական մնացորդների մասնիկներով Արկտիկայի «խցանումը» հետագայում կարող է հանգեցնել նրան, որ հյուսիսային բեւեռային գլխարկը կսկսի ավելի արագ հալչել, քան դա տեղի է ունենում ներկայում:
Ըստ informing.ru-ի, մասնագետները բացատրում են, որ մուգ մասնիկներն ավելի լավ են կլանվում արեւի ճառագայթների կողմից, քան ճերմակ սառույցն ու ձյունը, հետեւաբար, ավելի արդյունավետ են տաքացնում դրանք եւ նպաստում սառցաշերտերի հալչելուն:




























