Միջազգային մարդասիրական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Dignity One նավի նավաստիներն Աֆրիկայից Եվրոպա ժամանելու փորձ անող 373 ապօրինի ներգաղթյալների են փրկել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով France Presse-ին:
Նավը մի քանի անգամ երթեւեկել է՝ բոլոր փախստականներին փրկելու համար: Դեպի Իտալիա մեկնող ներգաղթյալների թվում մեծ թվով կանայք ու երեխաներ են եղել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին էլ Լիբիայի ափերին Եվրոպա ուղեւորվող ավելի քան 4.500 ներգաղթյալի էին փրկել:




























