ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել է դահլիճից:

ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, ռուսական պատվիրակության անդամների համար նախատեսված աթոռները դատարկ են:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ էլ Ուկրաինայի պատվիրակությունն էր հեռացել դահլիճից: