ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամությունը նախկին Խորհրդային միությունից Ռուսաստանին փոխանցելու կասկածելի գործընթացից հետո ավելի քան 24 տարվա ընթացքում վերջինը ոչ միայն հիբրիդային պատերազմներ է սանձազերծել: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Չնայած փաստին, որ Ռուսաստանն առայժմ հրաժարվում է պաշտոնապես ընդունել ուղղակի ռազմական միջամտությունը, այսօր ոչ մի կասկած չկա, որ դա ագրեսիվ պատերազմ է՝ ուղղված իմ երկրի դեմ, Ուկրաինայի դեմ: Միջազգային հանրությանը մոլորեցնելու համար Ռուսաստանի ղեկավարությունը խնդրում է հանել զինվորականների եւ ռազմական տեխնիկայի տարբերանշանները: Նա հրաժարվում է ռազմի դաշտում գերեվարված զինվորներից եւ ցինիկաբար շարժական դիակիզարաններ է կիրառում՝ Ուկրաինայում հանցագործության բոլոր հետքերը վերացնելու համար: Սա քաղաքացիական պատերազմ եւ ներքին հակամարտություն չէ»,- հայտարարել է Պորոշենկոն:

Ըստ ՈՒՆԻԱՆ-ի, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ հարեւան երկրներում իր ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը տասնամյակներ շարունակ իր շուրջ անկայունության գոտի է ստեղծել: