Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այժմ ելույթ է ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը։ Երեկ ելույթ են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Նստաշրջանի մասնակիցների առջեւ ելույթ են ունեցել եւ ունենալու պետությունների եւ կառավարությունների ավելի քան 150 ղեկավարներ, նաեւ արտգործնախարարներ եւ պատվիրակությունների ղեկավարներ։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:




























