ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ համագործակցել Սիրիայի ճգնաժամը լուծելու հարցում: Այս մասին Նյու Յորքում ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նրա խոսքով, անհրաժեշտ է քաղաքական մեխանիզմ գտնել, որի օգնությամբ հնարավոր կլինի ինկլյուզիվ կառավարությանն անցման գործընթաց սկսել:

Օբաման նշել է, որ ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակը նոր առաջնորդ եւ ինկլյուզիվ կառավարություն է պահանջում, որոնք սիրիացի ժողովրդին կմիավորեն ահաբեկչության դեմ պայքարում: «Դա բարդ գործընթաց է լինելու»,- ընդգծել է Օբաման: