Տոկիոն 810 մլն դոլար կհատկացնի Սիրիայից եւ Իրաքից փախստականներին օգնելու համար. 3 անգամ ավելի, քան անցյալ տարի: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Նա հավելել է, որ Ճապոնիան պատրաստ է նաեւ 750 մլն դոլար հատկացնել՝ Արեւելքի եւ Աֆրիկայի երկայնքով խաղաղություն հաստատելու համար:

Ըստ GlobalPost-ի, Տոկիոն նաեւ 2 մլն դոլար կծախսի Լիբանանին օգնելու համար, եւս 2.5 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրվի Եվրամիության մի շարք երկրների, նաեւ՝ Սերբիային եւ Մակեդոնիային, որոնք ստիպված են ընդունել փախստականների զգալի մասին: «Մենք պետք է հասկանանք, որ փախստականների թվում կան մեծ թվով մարդիկ, որոնք նույնիսկ չեն կարող որեւէ տեղ փախչել»,- ամփոփել է վարչապետը: