Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day) նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ: Աշխարհն այս հրաշալի տոնի համար պարտական է նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսին նա Ամերիկայում էր ապրում: Նրա ստեղծագործությունները ոչնչով աչքի չէին ընկնում: Քննադատները նրանով առանձնապես չէին հետաքրքրվում եւ նրա նկարներին անմահություն չէր սպառնում: Բայց մի անգամ նրան էին դիմել «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները ՝ խնդրելով ստեղծել որեւէ վառ ու տպավորիչ խորհրդանիշ՝ ընկերության այցեքարտը:
Հարվին առանց երկար մտածելու վերցրեց ու պատվիրատուներին առաջարկեց այն, ինչ հիմա ինտերնետի բոլոր օգտատերերն անխտիր անվանում են «սմայլիկ»՝ ժպտացող դեղին դեմք: Դա տեղի է 1963 թ. էր: Պատվիրատուները վերցրել էին Բելլի աշխատանքը, նրան հիսուն դոլար վճարել, այդ դեմքով տարբերանշաններ պատրաստել ու բաժանել ընկերության ամբողջ անձնակազմին: Այդ «այցեքարտի» հաջողությունը գերազանցել էր բոլոր ակնկալիքները: Ընկերության հաճախորդները հիացած էին այդ նորամուծությունից ՝ բառացիորեն մի քանի ամսվա ընթացքում ավելի քան տասը հազար «սմայլիկ» կրծքանշան թողարկվեց, հայտնում է Calend-ը:
Ժպիտի համաշխարհային օրը նշվում էր 1999 թվականից : Նկարիչը համարում էր, որ այդ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը: Օրվա կարգախոսն է «Do an act of kindness. Help one person smile», ինչը թարգմանաբար մոտավորապես հետեւյալն է նշանակում. «Բարի գործ արա: Օգնիր, որ գոնե մեկ մարդ ժպտա»: Եվ այդ օրվանից սկսած ամբողջ աշխարհի էնտուզիաստների կողմից այս տոնը նշվում է զանազան միջոցառումներով ու ֆլեշմոբերով:





























