Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային գերտերություն դառնալ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ՄԱԿ-ում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Իսրայելն Իրանին թույլ չի տա ներթափանցել, ներխուժել միջուկային գերտերությունների ակումբ... Ոչ ոք չպետք է կասկածի տակ առնի Իսրայելի վճռականությունը՝ պաշտպանելու նրանցից, ովքեր ցանկանում են ոչնչացնել նրանց»,- Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է Նեթանյահուն: