Apple ընկերության տնօրենների խորհրդի նոր անդամ է ընտրվել Boeing կոնցեռնի նախկին ֆինանսական տնօրեն Ջեյմս Բելլին:
Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, Բելլն «Apple-ի արտադրանքի մոլեռանդ երկրպագու է» եւ ընդգծել է իր «մեծագույն հարգանքն» ընկերության հանդեպ՝ մշտական նորարարությունների ունակության համար: Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
Նշենք, որ Ջեյմս Բելլը JPMorgan Chase բանկի, Dow Chemical քիմիական կոնցեռնի եւ համակարգչային սարքավորումների մատակարար CDW Corp.-ի կառավարման խորհրդում է: Բելլը Boeing կոնցեռնում աշխատել է 38 տարի՝ այնտեղից հեռանալով 2012 թվականին:





























