Սիրիական տանկերը պատրաստ են հարձակման անցնել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի» լրատվական ծրագիրը ցուցադրել է առաջնագծից իր ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիյի ռեպորտաժը:

Տեսանյութում սիրիացի զինվորականները նշում են, թե որքան ժամանակին են ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ռուսական ավիահարվածները եւ վստահեցնում, որ հիմա սպասում են միայն վճռորոշ հարձակման մասին հրամանի: