Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Անն Բրասերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նամակ է ուղարկել, որում խորը մտահոգություն է հայտնի Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական իրավիճակի վատացման կապացությամբ։

Մասնավորապես, Բրասերը մատնանշել է չորս փաստ, որոնք առանձնահատուկ անհանգստություն են առաջ բերում։ Առաջինը դատարանների մի շարք որոշումներ են, որոնց համաձայն, երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել ակտիվիստ լրագրողները։  Երկրորդը իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ վիրավորանքի եւ ստորացման դեպքերն են։  

Բացի այդ, Բրասերը մատնանշել է Ադրբեջանի անկարողությունը՝ իրագործելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Իլգար Մամեդովի եւ Ինտիգամ Ալիեւի գործերի վերաբերյալ։  ԵԽԽՎ-ի նախագահը Ալիեւին կոչ է արել «իշխանությունների հետ համատեղ ձեռնարկել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են սխալը շտկելու համար»։

Վերջապես, վերջին կետով նշված է Ադրբեջանի անկարողությունը՝ կյանքի կոչելու ԵԽԽՎ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի  հանձնարարականները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ։