Վանի Աղթամար կղզում ավարտվել են կղզին արեւային էներգիայով ապահովելու աշխատանքները։

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝  թուրքական Արեւելյան Անատոլիայի զարգացման գործակալության կողմից իրականացված նախագծով, Աղթամար կղզում տեղադրված արեւային մարտկոցները 25 տարի կլուսավորեն ամբողջ կղզին։ Այսինքն, բացի Սուրբ Խաչ եկեղեցուց, կլուսավորվեն նաեւ կղզու ճանապարհները, սրճարանները։

130 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ լուսավորության նախագծի նպատակներից մեկն էլ Աղթամար կղզու այցելուների թվաքանակի ավելացումն է։