Կիեւի գործող քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղթել է քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում, հայտնում է «112 Ուկրաինան»:
Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով՝ Կլիչկոն ստացել է ձայների 66.5 տոկոսը:
Վիտալի Կլիչկոյի մրցակցի՝ Բորիսլավ Բերեզայի օգտին քվեարկել է ընտրողների 33.5 տոկոսը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Կիեւի գործող քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մտադիր է իր մրցակցին՝ Բորիսլավ Բերեզային ղեկավար պաշտոն առաջարկել մայրաքաղաքի քաղաքապետարանում:





























