Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այսօր` սեպտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հերքել է այն լուրերը, ըստ որի ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը նախարարությունում ստուգումներ է իրականացնում՝ մելիորացիայի նպատակով նախատեսված գումարների ծախսման արդյունավետությունը պարզելու նպատակով։ «Իրավապահ մարմինների կողմից ոչ մի ստուգում նախարարության համակարգում չի անցկացվում, դրա համար հիմքեր եւ առիթ չկա։ Համենայնդեպս՝ ես տեղյակ չեմ դրանից»,- ասաց նախարարը։
Գյուղատնտեսության նախարարը հերքում է 6-րդ վարչության կողմից ստուգումների փաստը
Պատմություն
Տեղադրություն




























