Ծնողների հավակնությունները բացասաբար են ազդում երեխաների առաջադիմության վրա: Եթե ծնողների սպասումներն իրատեսական են, ապա երեխաները, որպես կանոն, լավ են սովորում դպրոցում: Իսկ երբ ծնողները երեխաներից անհնարին են պահանջում, երեխաների մոտ ուսման հետ կապված խնդիրներ են ունենում: Ռիդինգի համալսարանի մասնագետները վերլուծել են 3530 դպրոցականների եւ նրանց ծնողների տվյալները, գրում է  MedDaily-ն՝ վկայակոչելով Psych Central-ը:

Գիտնականներին հետաքրքրել է երեխաների գնահատականները մաթեմատիկայից, ինչպես նաեւ ծնողների ձգտումները (ցանկությունը, որ երեխան որոշակի գնահատականներ ստանա) եւ սպասումները (վստահություն, որ նա դա կարող է անել): Հետազոտողները պարզել են, որ ծնողների մեծ ցանկությունը (որ իրենց երեխան լավ սովորի) բարձրացրել է վերջիններիս առաջադիմությունը միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանել է երեխաների հնարավորություններին:

Չափից ավելի հավակնոտ ծնողները խանգարել են իրենց երեխաների լավ սովորելուն: