ԱՄՆ-ում մթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը թույլ է տվել սննդի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված կենդանիներ օգտագործել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով The Washington Post-ը:
Միաժամանակ, վաճառողներն այլեւս պարտավոր չեն լինի մթերքի վրա նշել, որ միսը մոդիֆիկացված է: Մասնավորապես, վաճառասեղաններին կհայտնվի սաղմոն, որն իր սովորական տոհմակիցներից երկու անգամ ավելի արագ է բազմանում:
Գենետիկորեն մոդիֆիկացված մսի հակառակորդները սպառնում են բողոքի ակցիաներով, միաժամանակ մի շարք առեւտրային ցանցեր խոստացել են նման ապրանք չգնել:





























