ԵՏՄ-ն դիտարկում է Ուկրաինայից ներկրվող ֆեռոսիլիկոմագնեզիումի վրա 26.35 տոկոս հակադեմփինքային տուրք սահմանելու տարբերակը։ Հարցը դրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում։ Ռուս արտադրողները կարծում են, որ նման տուրքը կհանգեցնի ֆեռոսիլիկոմագնեզիումի դեֆիցիտի, քանի որ այլընտրանքային  մատակարարները չեն կարող բավարարել պահանջարկը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով շուկայի ներկայացուցիչներին։

Ուկրաինայում ֆեռոսիլիկոմագնեզիումի արտադրությամբ զբաղվում է 3 ձեռնարկություն, որոնք պատկանում են Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկու «Պրիվատ» ընկերությունների խմբին։

Հակադեմփինգային տուրք սահմանելը գաղափարը պատկանում էր Ռուսաստանում ֆեռոձուլվածքի խոշորագույն արտադրող՝ Չելյաբինսկի էլեկտրամետաղագործական կոմբինատին։

ԵՏՀ-ում  նշել են, որ շարունակում են ծանոթանալ արտադրողների հավակնություններին, եւ ամփոփ որոշումը կկայացվի 2016թ.։ Ընդ որում հանձնաժողովը չի բացառում, որ տուրքերը կարող են նվազել։