Մեծ Բրիտանիայում` Բիրմինգհեմում հրուշակագործների միջազգային մրցույթին անսովոր հարսանեկան տորթ է ներկայացվել. դրա վերին հատվածն առանձնացված էր ստորին հատվածից եւ, սեփական առանցքի շուրջ պտտվելով, բառացիորեն լեւիտացիայի մեջ էր ստորին հատվածի նկատմամբ:
Տեղի ունեցածը պարզաբանելու համար տորթին ավելացրել էին «Աստղային պատերազմներ» սագայից վարպետ Յոդայի կերպարը, որն ի վիճակի է հեռավորության վրա շարժել իրերը: Տորթի ստեղծող Քրիստին Ջենսոնը չի բացահայտել տորթի լեւիտացիայի գաղտնիքը` այն վերագրելով ծեր վարպետի ուժին, տեղեկացնում է Kedem-ը:





























