Երկար ժամանակ աշխարհի ամենաթունդ գարեջուրը համարվում էր «Արմագեդոնը», որը եփվում է Brewmeister շոտլանդական գարեջրատանը։Այս տարի դրա հեղինակներ Լեւիշ Շենդն ու Ջոն Մաքենզին բարելավել են բաղադրատոմսը եւ խմիչքի թնդությունը բարձրացրել 2.5 տոկոսով՝ հասցնելով 67.5 տոկոսի։ Այսօրվա դրությամբ ամենաթունդ գարեջուրը ստացել է Snake Venom (Օձի թույն) անվանումը։ Այդ խմիչքի համն այնքան սուր է եւ կծու, որ իրոք օձի թույն է հիշեցնում։ Գարեջուրը պատրաստված է ածիկի մի քանի տեսակից եւ թթխմորից։ Մեծ թնդությունը ապահովել է կրկնակի ֆերմենտավորումը եւ դրան հաջորդող խտացումը։
Աշխարհի ամենաթունդ գարեջրի մեկ փոքր շիշն արժի 50 ֆունտ կամ մոտ 80 դոլար, փոխանցում է Kedem-ը։





























