Մեծ Բրիտանիայում այսօր՝ նոյեմբերի 24-ին, սկսվում է Եղիսաբեթ II թագուհու 90-ամյակի առթիվ հիմնական տոնակատարությունների տոմսերի վաճառքը: Դրանք տեղի են ունենալու 2016 թվականի մայիսի 12-15-ին, Վինձորյան ամրոցի Հոում պարկում:
Բրիտանական ժամականով 09.00-ից ազատ վաճառքի կհանվի 25 հազար տոմս: Միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ դրանք շատ արագ կսպառվեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:-օրյա տոնակատարությունների ընթացքում հանդիսատեսն ականատես կդառնա խոշոր թատերական ներկայացման, որտեղ ներգրավված են 1,5 հազար երաժիշտներ, պարողներ, երգիչներ, հայտնի դերասաններ եւ արվեստի այլ գործիչներ, ինչպես նաեւ 900 ձի:
Տոնակատարության մասնակիցների շարքում կլինեն բազմաթիվ զինվորական նվագախմբեր եւ այրուձիեր ամենատարբեր երկրներից, ներառյալ Կանադան, Ավստրալիան, Օմանը, Ֆիջին եւ այլն:
Ինքը՝ թագուհին, տոնակատարություններին կհայտնվի միայն վերջին՝ 4-րդ օրը:





























